Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Թեստային կրթության ծիլերը

Թեստային կրթության ծիլերը
14.06.2025 | 17:25

Մեր սերունդը ձևավորվում էր ոչ այնքան խորհրդային գաղափարախոսության ձանձրալի ու կեղծ թեզերով, որքան «Ամերիկայի ձայն»-ի գայթակղիչ ու ոչ պակաս կեղծ լուրերով։ Վերջինս մշտապես ներշնչում էր, որ սովետական կրթությունը կատարյալ ձախողված համակարգ է։ Մինչդեռ, երբ Սովետական Միությունը փլուզվեց, սկսվեց ուղեղների անսովոր մեծ հոսք, պարզվեց, որ սովետական կրթություն ստացածները չափազանց պահանջված են այդ կրթությունը անվերջ հայհոյած երկրներում։ Ըստ այդմ էլ՝ 80-90-ականներին ավելի դյուրին էր օտարերկրյա վիզա ստանալը, քան ԵՄ-ի հետ մերօրյա «համագործակցության» համատեքստում։

Ընդամենը 10 տարում միջնակարգ դպրոց ավարտածները անհամեմատ ավելի բարդ ծրագրերով (ոչ թե՝ թեստերով) ընդունվում էին բուհեր, ավարտում ոչ թե 6, այլ 5 տարում և ընդամենը վեց ամիս ստաժիրովկայից հետո կարողանում անցնել պրակտիկ աշխատանքի՝ առանց լրացուցիչ ծախսատար մասնագիտական ակադեմիաների։

Ամեն ինչ անհարկի բարդացնելուն զուգահեռ կենսական ծառայությունները վճարովի դարձնելու պարագայում անխուսափելիորեն մեծանում է լրացուցիչ շահ ստանալու ձգտումը, ուստի կրթությունը դառնում է ավելի տևական ու բարձր վարձատրությամբ։

Վերադառնանք մեր օրեր. «թեստային» կրթությունը և մասամբ դրանով թելադրված արագ հարմարվելու ակամա ձևավորված համոզմունքը մերօրյա մարդուն աստիճանաբար զրկում են մտածելու ունակությունից, վերածում քարոզչության պարզ պատճենի, ուստի մի զարմացեք՝ տեսնելով սեփական ինքնության, արժանապատվության, համազգային արժեքների նկատմամբ ոտնձգությունների հանդեպ ոչ այնքան համարժեք վերաբերվող հատվածի:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ

Հետահայաց
Բարքեր
Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 16.06.2025